Կնեսետի պատգամավոր, «Դեգել Հատորա» ուլտրաօրթոդոքսալ խմբակցության նախագահ Մոշե Գաֆնիի տունը Բնեյ Բրակում վնասվել է կասետային ռումբից շաբաթ առավոտյան կենտրոնական Իսրայելի դեմ իրանական հրթիռային հարվածի ժամանակ, որի հետևանքով կոտրվել են պատուհանները, սակայն ոչ ոք չի տուժել, տեղեկացրել է Times of Israel –ը։
Գաֆնին պատմել է, որ շաբբաթտ ավարտից հետո խոսել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որը հարցրել է նրա ինքնազգացողության մասին։
Գաֆնիի խոսքով՝ ինքը և իր կինը հետևել են թիկունքի հրամանատարության հրահանգներին և «[հարվածից առաջ] նախազգուշացման ժամանակ իջել են ապաստարան և այդպիսով փրկվել»։
«Դա պարզապես սարսափելի էր։ Լսվում էր իսկապես լուրջ, անծանոթ աղմուկ, բայց, փառք Աստծո, ոչինչ չպատահեց»,- ասել է Գաֆնին՝ միջադեպը անվանելով «մեծ հրաշք»։