2 հազար տարեկան բնակատեղի է հայտնաբերվել



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ֆրանսիայում՝ Մարսելի մոտակայքում սկսվել են մասշտաբային հնագիտական պեղումներ։ Հայտնաբերվել է անտիկ շրջանի, մոտ 2 հազար տարեկան բնակատեղի։

Այս մասին հայտնում է Le Figaro-ն։ Պեղումները իրականացվում են Ժեմենո համայնքի տարածքում, որը գտնվում է Մարսելից 20 կմ դեպի արեւելք։ Մակերեսը ընդգրկում է 4 հազար քառակուսի մեջր։ Համաձայն հաղորդման, մշակութային բացված շերտը թվագրվում է ՄԹ 2-3-րդ դդ՝ Հռոմեական կայսրության անկման շրջանով։

Այստեղ առկա են բազմաթիվ շինությունների մնացորդներ, այդ ժամանակվա բնակչության կենցաղին վերաբերվող բազմաթիվ առարկաներ։ Հայտնաբերվել են հիպոկաուստային ջեռուցման համակարգով շինության ավերակներ, թերմոբաղնիքների մնացորդներ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment