Բոլոր 4 հայ մարմնամարզիկները դուրս են եկել Աշխարհի գավաթի փուլի եզրափակիչ

Հայ մարմնամարզիկները հաջողությամբ են հանդես եկել 2026 թ.-ի Աշխարհի գավաթի չորրորդ փուլում


ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ Հայ մարմնամարզիկները հաջողությամբ են հանդես եկել 2026 թ.-ի Աշխարհի գավաթի չորրորդ փուլում, որը տեղի է ունենեցել Կահիրեում։


 Այս մասին հայտնում է ՀՀ մարմնամարզության ֆեդերացիան։


Հայաստանի հավաքականի բոլոր չորս ներկայացուցիչները հաղթահարել են որակավորման փուլը և դուրս եկել իրենց մրցաձևերի եզրափակիչ։


Մամիկոն Խաչատրյանը և Համլետ Մանուկյանը վստահորեն անցել են որակավորումը «ձիու վրա վարժություն» մրցաձևում՝ զբաղեցնելով համապատասխանաբար առաջին և չորրորդ տեղերը։


Օղակների վրա վարժություններում Արթուր Ավետիսյանը ցույց է տվել որակավորման լավագույն արդյունքը, իսկ Արթուր Դավթյանը եզրափակիչ է անցել հինգերորդ տեղով։


 Բացի այդ, նախօրեին Դավթյանը շարունակել է պայքարը և մասնակցել հենացատկի որակավորման փուլին։


Ձիու և օղակների վրա վարժությունների եզրափակիչները կկայանան ապրիլի 5-ին, իսկ հենացատկի վճռորոշ մրցումները՝ ապրիլի 6-ին։


Աշխարհի գավաթի չորրորդ փուլը մեկնարկել է ապրիլի 1-ին և կավարտվի ապրիլի 6-ին։


 Նշենք, որ ապրիլի 1-ից 7-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթանում է Աշխարհի գավաթի չորորդ փուլը, որտեղ մեր տղաների հավաքականը կմասնակցի հետևյալ կազմով.


 -Արթուր Դավթյան


-Արթուր Ավետիսյան


-Համլետ Մանուկյան


-Մամիկոն Խաչատրյան


 

Leave a Comment