Ժողովուրդն ու իշխանությունը միասին են հաղթահարել փորձությունները․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովում հայտարարել է, որ 2018-ից հետո Հայաստանը անցել է ծանր փորձությունների միջով, սակայն ժողովուրդն ու իշխանությունը միմյանց չեն թողել միայնակ։

Նրա խոսքով՝ ձևավորված «քաղաքացիական պայմանագիրը» գործել է, և երկու կողմերն էլ կատարել են իրենց պարտավորությունները՝ պահպանելով ժողովրդավարությունը, ինքնիշխանությունն ու խաղաղությունը։

Միրզոյանն ընդգծել է, որ գործընթացը դեռ ավարտված չէ, և անհրաժեշտ է շարունակել համատեղ պայքարը՝ ձեռքբերումները պաշտպանելու համար։

Leave a Comment