«Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Որոշում) մշակվել է հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22‑րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ուղղված «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը 2026 թվականի մարտի 16-ի N 34 գրությունով տեղեկացնում է, որ մարզիկ Ռաֆիկ Միքայելի Մինասյանը այլևս չի հանդիսանում Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ: Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել դադարեցնել Ռաֆիկ Միքայելի Մինասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը՝ փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 20-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին» № 2062-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման հավելված N 1-ի 1-ին, կետը: