ԱՄՆ-ն և Իսրայելը կրակ են բացել «Բուշերի» ատոմակայանի վրա․ զոհվել է մեկ աշխատակից

Իրանի Բուշերի ատոմակայանի տարածքը ենթարկվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հրձակման, ինչի հետևանքով զոհվել է մեկ աշխատակից, հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը (AEOI):

«Պայթյունի ալիքը և բեկորները վնասել են շենքերից մեկը։ Ցավոք, մեկ աշխատակից զոհվել է», – ասվում է կազմակերպության պաշտոնական Telegram ալիքում տեղադրված հայտարարության մեջ։

Հրետակոծությունը վնաս չի հասցրել էլեկտրակայանի հիմնական մասին և չի ազդել դրա գործունեության վրա։

Leave a Comment