Իրանի Բուշերի ատոմակայանի տարածքը ենթարկվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հրձակման, ինչի հետևանքով զոհվել է մեկ աշխատակից, հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը (AEOI):
«Պայթյունի ալիքը և բեկորները վնասել են շենքերից մեկը։ Ցավոք, մեկ աշխատակից զոհվել է», – ասվում է կազմակերպության պաշտոնական Telegram ալիքում տեղադրված հայտարարության մեջ։
Հրետակոծությունը վնաս չի հասցրել էլեկտրակայանի հիմնական մասին և չի ազդել դրա գործունեության վրա։