Մարտի 30-ին Քնեսետը հաստատեց վիճահարույց մի օրենք՝ մահապատիժ է նախատեսում այն պաղեստինցիների համար, որ իսրայելցիներին ահաբեկչական դրդապատճառներով սպանում են, իսկ պաղեստինցիներին սպանող իսրայելցիների համար չի սահմանում: Գերմանիա-Իսրայել ընկերակցության նախագահ Բեքը Deutschlandfunk-ի ապրիլի 2-ի եթերում հույս հայտնեց, որ Իսրայելի դատարանը կչեղարկի դրա կիրառումը, քննադատեց ԳԴՀ մարդու իրավունքների հանձնակատար Կաստելլուչիի հայտարարությունը, թե «մահապատիժ չպետք է լինի ԳԴՀ գործընկեր երկրներից ոչ մեկում»: «Երկակի ստանդարտ է: Այն ամրագրված է Ալժիրում, Եգիպտոսում եւ ԱՄՆ-ում»: Կաստելլուչիի «խտրական օրենք է» գնահատականը «ամբարտավան քարոզ» անվանեց ԳԴՀ-ում Իսրայելի դեսպան Պրոզորը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
Լուսանկար՝ Իսրայելի մահապատժի ընդլայնման օրենքի դեմ են արտահայտվել տարբեր երկրներ, կազմակերպություններ, այդ թվում ՝ «Միջազգային համաներում»ը, որի բողոքի պաստառները լուսանկարում են: