Թուրքիայում վերջերս ուսումնասիրություն է անցկացվել և պարզվել է, թե որոնք են ամենասթրեսային քաղաքները։ Ուսումնասիրության համար հաշվի է առնվել ճանապարհային խցանումները, աշխատանքի վայր հասնելու վրա ծախսված ժամանակը և տնտեսական պայմանները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնագետները նշում են, որ հատկապես մեծ քաղաքներում կյանքի տեմպը և միգրացիոն հոսքերն անմիջականորեն մեծացնում են սթրեսի գործոնը։
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ Թուրքիայի ամենասթրեսային քաղաքը 16 մլն բնակչություն ունեցող Ստամբուլն է։ Այնտեղ հիմնական խնդիրը քրոնիկ դարձած խցանումներն ու բնկարանների բարձր գները։ Երկրորդ տեղում մայրաքաղաք Անկարան է, որ սկսել են անվանվել «փոքր Ստամբուլ»՝ երթևեկության և ամբոխի աճի պատճառով։ 2023-ի փետրվարի 6-ի երկրաշարժից հետո տեղի ունեցած ինտենսիվ միգրացիայից հետո։ Հաջորդ ամենասթրեսային քաղաքն Իզմիրն է։
Թուրքիայի ամենասթրեսային քաաղքների ցանկը՝ ստորև
1. Ստամբուլ
2. Անկարա
3. Իզմիր
4. Բուրսա
5. Անթալիա
6. Ադանա
7. Գազիանթեփ