Արգենտինայի Սանտա Ֆե նահանգի Սան-Կրիստոբալ փոքրիկ քաղաքի դպրոցի աշակերտը կրակ է բացել դպրոցում, ինչի հետևանքով սպանվել է մեկ երեխա, հաղորդում է TN-ն։
«Սանտա Ֆեի դպրոցի աշակերտը զենքով մտել է դպրոց, կրակ բացել և սպանել մեկ աշակերտի՝ վիրավորելով ևս երկուսին», – ասվում է հայտարարության մեջ։
Դպրոցում դասերը դադարեցվել են։
Հարձակվողը 15-16 տարեկան է, իսկ նրա զոհը՝ 13։ Հանցագործը ձերբակալվել է։ Դպրոցի աշխատակցին հաջողվել է զինաթափել նրան։
Ուսուցիչները հարձակվողին նկարագրում են որպես լավ աշակերտ։