Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Բելառուսի ընտրանու դեմ ընկերական խաղից հետո խոսել է ազգային թիմի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի առողջական վիճակի մասին։ Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը չի մասնակցել այդ հանդիպմանը։
«Սպերցյանը բուժզննում է անցել։ Լուրջ ոչինչ չկա, սակայն նրա ապաքինման համար կպահանջվի մոտ երկու շաբաթ։ Առջևում մենք կարևոր հանդիպումներ ունենք, և նա մեզ շատ է պետք»,- նշել է Մելիքյանը։