Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Մարտի 27-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Աշոցքի տարածաշրջանում, «Զանգեր» կոչվող հատվածում, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձնախան անձրև է տեղում։

«Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է քարաթափման վտանգ, այդ իսկ պատճառով հորդորում ենք լինել զգոն, ուշադիր և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները»,-հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»:

Leave a Comment