Թուրք դերասանուհի Հանդե Էրչելը ցուցմունքներ է տվել

Թուրք դերասանուհի Հանդե Էրչելը ցուցմունքներ է տվել

Թուրքական «Թակիր իմ դուռը» հեռուստասերիալի դերասանուհի Հանդե Էրչելը Ստամբուլի դատարանում ցուցմունք է տվել. հայտնում է Cumhuriyet թերթը: Ըստ տեղեկությունների, թմրանյութերի գործով ընթացող քննության շրջանակում դերասանուհին ուղարկվել է դատաբժշկական ինստիտուտ՝ մազերի և արյան նմուշներ վերցնելու համար:

Հիշեցնենք՝ Sabah թերթը հայտնել էր, որ Ստամբուլի գլխավոր դատախազությունը թմրանյութերի գործով Հանդե Էրչելի նկատմամբ ձերբակալության հրաման է տվել։ Այդ պահին դերասանուհին գտնվում էր արտերկրում: Էրչելը հայտնել է պատրաստակամություն՝ ցուցմունք տալու համար:

Վերջին ամիսներին Թուրքիայում անցկացվում են լայնածավալ խուզարկություններ և ձերբակալություններ։ Նախկինում հաղորդվել էր Ստամբուլում մի քանի տասնյակ անձանց՝ այդ թվում հայտնի դերասանների, հեռուստահաղորդավարների և բլոգերների ձերբակալության մասին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment