Հայաստանը Եվրոպական միության մտերիմ գործընկերն է․ Կոշտա

Հայաստանը Եվրոպական միության մտերիմ գործընկերն է, և Բրյուսելն ակնկալում է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

«Ես անհամբեր սպասում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Հայաստանը Եվրոպական միության մտերիմ գործընկերն է, և մենք ակնկալում ենք այս հարաբերությունների խորացում»,-գրել է ԵՄ խորհրդի նախագահը։

Երևանում մայիսի 4-5-ը կանցկացվի Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։

 

Leave a Comment