Իսրայելը կգտնի ու կվերացնի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներին․ իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Նա ընդգծել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներին կհետևեն ու կվերացնեն։
«Մենք կշարունակենք օգտագործել մեր ամբողջ ուժը՝ Իրանում պատերազմի նպատակներին լիարժեք հասնելու համար»,- ասել է նա։
Խոսելով Ալիռեզա Թանգսիրիի մասին՝ Կացը նշել է, որ իսրայելական բանակը սպանել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի հրամանատարին, որն անմիջականորեն պատասխանատու էր Հորմուզի նեղուցի ականապատման և փակման համար։