ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Ուկրաինային 2024 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու փորձի մեջ։ Նա այս մասին գրել է TruthSocial սոցիալական ցանցում։
Նա վերահրապարակել է մի գրառում, որում պնդում է, որ ԱՄՆ-ն գաղտնալսել է Ուկրաինայի կառավարության հաղորդագրությունները, որոնցում քննարկվում էր Ջո Բայդենի վերընտրության համար միջոցներ ուղղորդելու «դավադրությունը»։ Նա իր գրառմանը կցել է Just the News-ի հոդվածը այս հարցի վերաբերյալ։
Պարբերականը նշում է, որ «նոր գաղտնազերծված փաստաթղթերը ցույց են տալիս՝ 2022 թվականին ուկրաինացի պաշտոնյաները քննարկել են Բայդենի՝ 2024 թվականի ընտրարշավին հարյուր միլիոնավոր դոլարներ ուղղորդելու հարցը»։