Հայրենիք գնալը նշանակում է գնալ Ադրբեջան՝ Ադրբեջանի օրենքներով ու Ադրբեջանի քաղաքացու կարգավիճակով. Արուսյակ Ջուլհակյանը՝ արցախցիների վերադարձի մասին



Ոչ ոք չի կարող ղարաբաղցուն ասել մի գնա քո հայրենիք, մենք ընդամենը ուզում ենք անկեղծ լինեք այդ մարդկանց հետ և ասեք, որ հայրենիք գնալը նշանակում է գնալ Ադրբեջան՝ Ադրբեջանի օրենքներով, Ադրբեջանի քաղաքացու կարգավիճակով, Ադրբեջանի դրոշի ներքո, առանց որևէ երաշխիքի: Այս մասին Ազգային ժողովում ասել է ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։




«Ինքներդ շատ լավ գիտեք, որ որևէ երաշխիք չի կարող լինել, այլ հարց՝ որ այդ կոնտեքստում խոսում եք ինչ-որ 300,000 ադրբեջանցիների վերադարձի և նրանց անվտանգության երաշխիքների մասին: Ադրբեջանցինե՞ր եք հրավիրում Հայաստան, ու երաշխավորնե՞ր եք իրենց համար ուզում ՀՀ բերել:

Հենց այս խոսակցությունը չունենալու համար է, որ ասում ենք՝ մեր Կառավարությունը չի խոսելու ու չի բանակցելու ղարաբաղցիների վերադարձի հարց Լեռնային Ղարաբաղ: Դա կարծում եմ շատ պարզ է, այդտեղ որևէ բան չկա»,- նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment