Կալիֆորնիայում բժշկական ապահովագրության բնագավառում զանգվածային խարդախությունների փաստի կապակցությամբ սկսված հետաքննությունն անսպասելի փաստեր է բացահայտել: Թեև հանրապետական վարչակազմի որոշ գործիչներ հատուկ ընդգծում էին մեքենայություններում հայկական մաֆիայի ունեցած դերը, պարզվում է, որ շատ ավելի մեծ դեր են դրանում ունեցել ադրբեջանցիները: Ինչի՞ մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Հիշեցնեմ՝ անցած տարի Դոնալդ Թրամփն ապահովագրության բնագավառում պետական բարձր պաշտոնի էր ներկայացրել հայտնի հայատյաց գործիչ, ազգությամբ թուրք Մեհմեթ Օզին, որն անմիջապես այդ պաշտոնը ստանձնելուց հետո հիշել էր, որ ժամանակին հայերն իր համար խնդիրներ էին ստեղծել՝ իր սենատոր դառնալու հարցում և հավանաբար որոշել էր վրեժ լուծել հայկական կազմակերպություններից: Նա սկսել էր հետաքննություն՝ հայտարարելով, որ Կալիֆորնիայում բժշկական ապահովագրության բնագավառում մեքենայությունների հետևում կանգնած է հայկական լոբբին և հայկական մաֆիան: Նա պնդում էր, թե հայերն իբր միլիոնավոր դոլարներ են այդ միջոցով լվանում և ուղարկում Հայաստան: Այդ հետաքննությունն իսկապես սկսվեց և իսկապես անսպասելի արդյունքներ արձանագրեց: Պարզվում է, որ ադրբեջանցիների դերն այդ ամենում շատ-շատ անգամ ավելի մեծ է եղել, քան՝ հայերինը»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Իսկ ինչպե՞ս է այդ փաստերը մեկնաբանում Մեհմեթ Օզը:
Ավելին՝ ամբողջական հարցազրույցում: