Գիտնականները պարզել են, թե որտեղ կարող են լինել այլմոլորակայիններ

Գիտնականները պարզել են, թե որտեղ կարող են լինել այլմոլորակայիններ

Գիտնականները հայտնաբերել են մի քանի տասնյակ մոլորակներ, որոնք կարող են ունենալ պայմաններ այլմոլորակայինների գոյության համար։ Այդ մասին նշվում է Carl Sagan Institute-ի մասնագետների ուսումնասիրությունում, որը հրապարակվել է Monthly Notices of the Royal Astronomical Society գիտական հանդեսում։ Հետազոտության համաձայն՝ հայտնաբերվել է 45 քարե մոլորակ, որոնք գտնվում են բնակելի գոտում, և ևս 24 մոլորակ՝ ավելի նեղ բնակելի գոտում, որտեղ պայմանները կարող են հարմար լինել կյանքի համար։

Հայտնի օրինակներից մեկը Proxima Centauri b մոլորակն է, որը գտնվում է Երկրից մոտ 4,2 լուսային տարվա հեռավորության վրա (տիեզերանավով այնտեղ հասնելու համար կպահանջվի 70,000 տարի) և համարվում է կյանքի համար հնարավոր ամենամոտ էկզոմոլորակներից մեկը։ Այնուամենայնիվ, նշված մոլորակները այնքան հեռու են, որ մարդկությունը ներկայումս դեռևս հնարավորություն չունի հասնելու այնտեղ։ Սակայն գիտնականների կարծիքով՝ նման ուսումնասիրությունները օգնում են ավելի հստակ հասկանալ, թե որտեղ կարող են գոյություն ունենալ այլմոլորակայիններ։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment