
Իսրայելը պետք է շարունակի ռազմական գործողությունները, նույնիսկ եթե Միացյալ Նահանգները դուրս գա հակամարտությունից, ասել է Իսրայելի նախկին արտգործնախարար և «Մեր տունն Իսրայելն է» քաղաքական կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանը։
Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ հայտարարությունը հնչել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի հետ հնարավոր գործարքի մասին մեկնաբանությունների ֆոնին։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «կառուցողական բանակցություններ» է վարել Իրանի հետ՝ հավելելով. «Նրանք ցանկանում են գործարք կնքել, մենք էլ ենք ուզում գործարք կնքել»։