«Պարգևավճարվողների ավտոբուսն» այսօր Գեղարքունիքի մարզում է քարոզարշավ արել։
Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեղադրում է միայն իրեն հաճելի տեսարանները՝ ձեռքսեղմումներ, «4 ոտդ դիր գազին, Փաշինյան ջան» ասողների, իրեն ջրալի պաչող տատիկ-պապիկների կադրերը։ Իհարկե, նաև ուտելու տեսանյութերը։ Դրանք ամենակարևոր բաղադրիչն են։ Այսօր Ալեն Սիմոնյանի հետ խաշած կարտոֆիլ են կերել Գեղարքունիքում։
Իրեն սատարողների խմբով անցնելիս Փաշինյանի դիմաց դուրս է եկել մի կին և տասանկարահանելով իրենց հանդիպումը՝ ասել՝ Դուք իշխանության եկաք, որ Սերժ Սարգսյանին հանեք, բայց Արցախը հանձնեցիք, 2022 թվականին Արցախը ճանաչեցիք Ադրբեջանի մաս։
«Դուք դավաճանել եք Հայաստանի ժողովրդին․ դուք Արցախը վաճառել եք»,- Փաշինյանի արածները նրա երեսին ասաց կինը։