Փաշինյա՛ն, քեզ ասում եմ՝ չորրորդ սեպտեմբերյան պատերազմ չի´ լինելու. Արման Պետրոսյան (տեսանյութ)

«Փաստորեն երկու հոգի կան, որ մեր երկրին պատերազմով սպառնում են. մեկը Ալիևն է, մյուսը Փաշինյանը»,-նշում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արման Պետրոսյանը՝ անդրադառնալով երեկ կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Նա նշել է, որ «Փաշինյանի սադրած» վերջին երեք սեպտեմբերյան պատերազմներին ինքն անմիջական մասնակցություն է ունեցել, մարտական 27 ընկեր է կորցրել։

«Հիմա, Փաշինյան, քեզ ասում եմ՝ չորրորդ սեպտեմբերյան պատերազմ չի լինելու, քանի որ հունիսի 7-ին հայ ժողովուրդն ընտրելու է ուժեղ բանակ, ուժեղ դիվանագիտություն, ուժեղ վարչապետ»,-նշել է նա՝ առաջարկելով ծանոթանալ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից անվտանգության ոլորտի վերաբերյալ վեց կետերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment