Ռուսաստանը չի մասնակցի ուկրաինական կարգավորման շուրջ առաջիկա հանդիպմանը, որը տեղի կունենա Միացյալ Նահանգներում: Այս շփումները տեղի կունենան Կիևի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, դրանք կլինեն երկկողմ շփումներ ուկրաինացիների և ամերիկացիների միջև», – պատասխանել է նա հարցին, թե արդյոք Ռուսաստանը կմասնակցի այդ բանակցություններին։
Ավելի վաղ SHANTNEWS.am հայտնել էր, որ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ հանդիպումը կարող է տեղի ունենալ Միացյալ Նահանգներում մարտի 21-ին։