Շրջանառվող Սահմանադրության «նախագիծը» վերջնական չէ. ՀՀ արդարադատության նախարարության պարզաբանումը

ՀՀ արդարադատության նախարարությունից պարզաբանել են, որ լրատվամիջոցներում շրջանառվող նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ տեքստը չի հանդիսանում այն պաշտոնական փաստաթուղթը, որը նախատեսվում է հրապարակել։

«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շարունակում է իր գործունեությունը, և վերջնական տարբերակի ձևավորման գործընթացում կատարվում են ինչպես բովանդակային, այնպես էլ խմբագրական փոփոխություններ: Ըստ այդմ առկա են բազմաթիվ աշխատանքային, ընդհուպ սևագիր տարբերակներ, գործող Սահմանադրության տեքստի վերլուծական վարժություններ։

Կոչ ենք անում առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ և սպասել նոր Սահմանադրության նախագծի պաշտոնական հրապարակմանը»,- նշում են նախարարությունից։

Leave a Comment