Մետրոպոլիտենն անցել է մեկ գծով երկկողմանի երթեւեկության

Հոսանքի տատանումների հետեւանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում, ֆեյսբուքյան էջում հայտնել է Երեւանի մետրոպոլիտենը։

«Մասնագետներն այժմ իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու եւ երթեւեկությունը լիարժեք վերականգնելու համար։

Մինչ այդ մետրոպոլիտենը կանցնի մեկ գծանի երկկողմանի երթեւեկության»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ընկերությունը հայցում է ուղեւորների ներողամտությունը։

Leave a Comment