
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական մոտեցումների անընդունելիության մասին և կոչ է արել հարգել պետությունների ինքնիշխանությունը։ «Մենք պետք է սովորենք հարգել ժողովուրդների ինքնորոշումը և երկրների տարածքային ամբողջականությունը։ Մենք չենք կարող թույլ տալ, որ ինչ-որ մեկը մտածի, թե աշխարհի տերն է ու ասի՝ այսօր ես կվերցնեմ Գրենլանդիան, Պանամայի ջրանցքը, Կուբան կամ Վենեսուելան»,- նշել է նա։