Իրանում պատերազմի դեմ բողոքի պատճառով հրաժարական տված ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի նախկին տնօրեն Ջո Քենթի նկատմամբ հետաքննություն է սկսվել․ գրում է NBC News-ը։
Ըստ գործին ծանոթ աղբյուրի՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) Քենթի նկատմամբ հետաքննություն է վարում գաղտնի տեղեկության արտահոսքի համար։
Աղբյուրն NBC News-ին հայտնել է, որ հետաքննությունն սկսվել է նախքան Քենթի հրաժարականը։
Քենթը երեքշաբթի հայտարարեց, որ համաձայն չէ Իրանի դեմ պատերազմ սկսելու որոշմանը, և որ Իրանի կառավարությունն «անխուսափելի սպառնալիք» չի ներկայացնում, ինչպես պնդում է Թրամփի վարչակազմը։
Հիշեցնենք, որ հրաժարական տալով՝ Քենթը կոչ էր արել Թրամփին Իրանի հարցում «փոխել կուրսը»։