Իրանը չորեքշաբթի օրը ռազմական գործողությունների պատճառով ամբողջությամբ դադարեցրել է Իրաքին գազի մատակարարումը, որն օգտագործվում էր էլեկտրակայանների շահագործման համար, հայտնել է Իրաքի էլեկտրաէներգիայի նախարարության խոսնակ Ահմեդ Մուսսան։
«Տարածաշրջանում իրավիճակի սրման հետևանքով մեկ ժամ առաջ Իրաք իրանական գազի մատակարարումը լիովին դադարեցվեց, ինչի հետևանքով կորցվեց մոտավորապես 3100 մեգավատ էլեկտրաէներգիա», – ասել է նա։
Նրա խոսքով՝ գերատեսչության ղեկավարությունը հանձնարարել է ուժեղացնել համակարգումը Նավթի նախարարության հետ՝ գազի մատակարարումների կորուստը այլընտրանքային վառելիքներով և ներքին գազի պաշարներով փոխհատուցելու համար։