Ողբերգական ավտովթար է եղել Սիսիան-Գորիս ճանապարհին. 3 զոհերն ու 1 վիրավորը երիտասարդ տղաներ են


Հասարակություն


Այսօր՝ մարտի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 213 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Տիգրան Բ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով, քարերին բախվելով հայտնվել ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Սիսիան» բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա Հայկ Պ․-ն, 22-ամյա Արմենակ Խ․-ն և 22-ամյա Լևոն Ա․-ն տեղում մահացել են։

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Leave a Comment