ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի անունով WhatsApp-ում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ

ՊԵԿ-ից հայտնում են, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի անունով WhatsApp հավելվածում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ (լուսանկարը կցվում է), որով տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ։ Հնարավոր է լինեն նաև այլ համարներից ստեղծված օգտահաշիվներ։

Նշված օգտահաշիվը որևէ կապ չունի ՊԵԿ նախագահի տեղակալի հետ, հետևաբար հանդիսանում է տեղեկատվության տարածման կեղծ աղբյուր։

ՊԵԿ-ը հորդորում է անտեսել նմանատիպ հաղորդագրությունները, չպատասխանել դրանց, չտրամադրել անձնական տվյալներ այդ օգտահաշվի միջոցով և չսեղմել ուղարկվող հղումները։

Leave a Comment