Արամե Մինասյանը նոր ակումբ ունի

Հայաստանի Մ-19 հավաքականի հարձակվող Արամե Մինասյանը կարիերան կշարունակի Լատվիայում: Երիտասարդ հայ ֆուտբոլիստը հաջողությամբ փորձաշրջան է անցել և պայմանագիր կնքել Լատվիայի Առաջին լիգան ներկայացնող «Մարուպե» ակումբի հետ:

Մինասյանի ծառայություններով հետաքրքրված էին նաև լատվիական Բարձրագույն լիգայի մի քանի թիմեր: Սակայն այդ գործարքները չեն կայացել իսպանական կողմի հետ բանակցությունների արդյունքում, որին էլ հենց պատկանում էին հայ հարձակվողի տրանսֆերային իրավունքները:

Արամե Մինասյանը Երևանի «Փյունիկի» ակադեմիայի սան է: Նա իր ֆուտբոլային կրթությունը շարունակել է իսպանական «Սան Անդրեու» ակադեմիայում: Նա հասցրել է հանդես գալ Հայաստանի բոլոր տարիքային հավաքականներում:

Leave a Comment