Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալի Հաթամին հայտարարել է, որ երկրի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանиի մահվան համար կտրվի վճռական պատասխան։
«Հարմար ժամանակին և հարմար վայրում կտրվի վճռական, զսպող և ափսոսանք պատճառող պատասխան հանցավոր Ամերիկային և արյունարբու սիոնիստական ռեժիմին»,- հայտարարել է Հաթամին։ Նա նաև ընդգծել է, որ Իրանը վրեժխնդիր կլինի նաև մյուս իրանցի «նահատակների» մահվան համար։
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր, որ Լարիջանиի մահվան համար «վրեժի» շրջանակում հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի կենտրոնական շրջաններին, հաղորդում է AFP գործակալությունը։
Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
