
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շատ հիասթափված է Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) քայլերից։
«Ես հիասթափված եմ ՆԱՏՕ-ից, շատ հիասթափված։ Նաև հիասթափված եմ մի քանի այլ երկրներից», — Սպիտակ տանը Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինի հետ հանդիպման ժամանակ լրագրողներին ասել է նա՝ մեկնաբանելով Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը։
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզը չի մասնակցի Հորմուզի նեղուցի բացման գործողություններին։ Մեծ Բրիտանիան նույնպես մերժել էր Վաշինգտոնի օգնության խնդրանքը։
«ՆԱՏՕ-ի «դաշնակիցների» մեծ մասը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ չի ցանկանում ներգրավվել Մերձավոր Արևելքում Իրանի ահաբեկչական ռեժիմի դեմ մեր ռազմական գործողությանը», — գրել էր Թրամփը Truth Social-ի իր էջում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը պահանջել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները օգնեն ապահովելու Հորմուզի նեղուցի անվտանգությունը և զգուշացրել էր, որ դաշինքին «դժվար ժամանակներ են սպասվում», եթե չօգնի Վաշինգտոնին։