Ադրբեջանում կրկին երկարացվել է կարանտինային ռեժիմը՝ դրանից բխող սահմանափակումներով: Համապատասխան որոշումը կայացրել է երկրի կառավարությունը: Իշխանությունները պնդում են, որ կարանտինը դեռևս անհրաժեշտ է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Ադրբեջանում կորոնավիրուսի տարածման իրական վտանգ կա՞: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Բացարձակ վտանգ չկա. արդեն մի քանի տարի է, ինչ գրեթե զրոյական են կորոնավիրուսի ցուցանիշները Ադրբեջանում և պարզ է, որ կորոնավիրուսը ընդամենը պատրվակ է և այլ նպատակններ են իրականում: Ուրեմն, վստահորեն ասում եմ՝ Ադրբեջանը մոլորակում միակ պետությունն է, ուր կորոնավիրուսային այդպիսի կարանտին է գործում: Պետություններում դեռևս 2022թ.-ին են այդ արգերլքները հանել, իսկ Ադրբեջանում արդեն ուղիղ 6 տարի է, ինչ գործում է կարանտինը»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Արդյո՞ք համոզիչ է թվում հանրությանը կարանտինի պատճառների մասին պաշտոնական վարկածը: Իսկ իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում Իլհամ Ալիևը՝ կարանտինը պահպանելով:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: