Իրանը Կարմիր ծովում ամերիկյան USS Gerald R. Ford ավիակիրի ներկայությունը համարում է իր անվտանգությանը սպառնացող վտանգ և այս ավիակիր խմբին աջակցող բոլոր օբյեկտները համարում է օրինական թիրախներ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի կենտրոնական շտաբի խոսնակ Խաթամ ալ-Անբիան։
«ԱՄՆ USS Gerald R. Ford ավիակիրի ներկայությունը Կարմիր ծովում համարվում է սպառնալիք Իրանի համար։ Հետևաբար, Կարմիր ծովում այս ավիակիր խմբին աջակցող լոգիստիկ և սպասարկման կենտրոնները Իրանի զինված ուժերի կողմից համարվում են թիրախներ», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։