ԿԳՄՍ նախարար․ 2018-ի համեմատ սպորտի ոլորտի ֆինանսավորումը քառապատկվել է

ԿԳՄՍ նախարար․ 2018-ի համեմատ սպորտի ոլորտի ֆինանսավորումը քառապատկվել է

16 մարտի 2026 – 13:14 AMT

PanARMENIAN.NetՍպորտի ոլորտի ֆինանսավորումը 2018-ի համեմատ քառապատկվել է՝ հասնելով 15 մլրդ դրամի: Այդ մասին ֆեյսբուքյան տեսանյութում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նրա՝ հատկապես մեծ է աճը մասսայական սպորտի ոլորտում, որտեղ ֆինանսավորումն «ավելացել է ավելի քան 25 անգամ՝ դառնալով 5․5 մլրդ դրամով»:

Կից գրառման մեջ նախարարն անդրադարձել է սպորտային ենթակառուցվածքների շինարարությանը՝ նշելով, որ արդեն ավարտվել է Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադահլիճի կառուցումը։

«Շինարարության փուլում է՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում Ա․ Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցը, «Հրանտ Շահինյանի անվան սպորտային մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը:

Կառուցման փուլում է՝ Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցը:

Նախատեսվում է կառուցել՝ Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոց, Ռոման և Մալխաս Ամոյանների անվան մարզադպրոց, Ստեփան Սարգսյանի անվան ըմբշամարտի մարզադապրոց, Յուրի Սարգսյանի անվան մարզադպրոց, Նազիկ Ավդալյանի անվան մարզահամալիր»,-ասվում է գրառման մեջ:

Leave a Comment