ԱՄՆ էներգետիկայի նախարարը կանխատեսեց Իրանի հետ հակամարտության արագ ավարտ։
«Կարծում եմ՝ այս հակամարտությունը անպայման կավարտվի առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։ Հնարավոր է՝ նույնիսկ ավելի շուտ», – ABC News-ին տված հարցազրույցում ասել է Քրիս Ռայթը։
Ռայթը չի հիմնավորել իր կարծիքը, բայց նշել է, որ հակամարտության ավարտից հետո դրա բռնկման հետևանքով խաթարված մատակարարման շղթաները կվերականգնվեն։