ԻՀՊԿ-ն հայտարարել է Թել Ավիվի, ինչպես նաև Իրաքում ու Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին հարվածելու մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պնդում է, որ «Իրական խոստում 4» գործողության վերջին փուլի ընթացքում հարվածներ է հասցրել Թել Ավիվին և Իրաքում ու Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին։ Այս մասին հայտարարել է Tasnim լրատվական գործակալությունը։

«Իրական խոստում 4» գործողության 52-րդ փուլի շրջանակներում մենք հարվածներ ենք հասցրել Թել Ավիվի արդյունաբերական ենթակառուցվածքներին, ինչպես նաև Էրբիլի (Իրաքյան Քուրդիստան – խմբ), Ալի ալ-Սալեմի և Արիֆջանի (գտնվում է Քուվեյթում – խմբ.) Հարիր բազաներին», – ասվում է հայտարարության մեջ։ ԻՀՊԿ-ն պնդում է, որ «ամբողջությամբ ոչնչացրել է արդյունաբերական գոտիները» ամերիկյան ռազմական օբյեկտներում, սակայն այլ մանրամասներ չի հաղորդում։

Leave a Comment