Թրամփը հայտարարել է, որ պատրաստ չէ Իրանի հետ համաձայնության

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ չէ Իրանի հետ համաձայնության։

«Իրանը ցանկանում է գործարք կնքել, ես չեմ ուզում գործարք կնքել, քանի որ պայմանները բավականաչափ լավը չեն», – ասել է Թրամփը NBC-ին տված հարցազրույցում։

Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Թեհրանին , ինչը հանգեցրեց վնասների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։

Leave a Comment