Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարի հետ

ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 70-րդ նստաշրջանի (CSW70) շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել  Լիտվայի Հանրապետության սոցիալական ապահովության և աշխատանքի նախարար Յուրատե Զայլսկիենեի հետ։

Այս մասին iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքէջից։

Քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության ուղղությունների ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր․ անդրադարձ է կատարվել գերատեսչությունների միջև ոլորտային համաձայնագրով ստանձնած պարտավորություններին և այդ ուղղությամբ իրականացված աշխատանքներին։

Կարևորվել է Միասնական սոցիալական ծառայության և Լիտվայի համապատասխան կառույցի միջև շարունակական համագործակցության և համատեղ նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել նաև փորձի փոխանակման և ոլորտային ուսումնասիրությունների  ուղղություններով։

Leave a Comment