Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Իրանի միջուկային կենտրոնին հարված հասցնելու մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են Իրանի «Թալեգան» միջուկային կենտրոնին հարվածի մասին։

«Վերջին օրերին Թեհրանում իրականացված մի շարք հարվածների շրջանակներում Իսրայելի ռազմաօդային ուժերը, հիմնվելով ճշգրիտ հետախուզական տվյալների վրա, հարվածել են Իրանի միջուկային ծրագրի ևս մեկ օբյեկտի», – ասվում է հայտարարության մեջ։

Զինվորականները պնդում են, որ Իրանն օգտագործել է համալիրը «կարևորագույն միջուկային զենքի հնարավորություններ մշակելու» համար։

Leave a Comment