Դատախազության ֆինանսական վերլուծությունը խիստ թերի է – Live News

ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի դեմ հարուցված գույքի բռնագանձման գործով Հակակոռուպցիոն դատարանում կայացած նիստն ավարտվեց նրանով, որ դատախազությունը ստիպված եղավ ընդունել, որ իր ֆինանսական հաշվարկներում առկա են կոպիտ սխալներ՝ խոստանալով վերահաշվարկ իրականացնել, և մինչև մայիսի 13-ը ժամանակ խնդրեց՝ հայցի փոփոխությունն ավարտին հասցնելու համար: Այս մասին գրում է panorama.am-ը։

Բանկային քաղվածքներ, որոնք ոչ ոք չէր տեսել

Նիստի կենտրոնական բացահայտումն այն էր, որ դատախազությունը բանկային հաշվի քաղվածքում ինքնագլուխ ավելացրել է տողեր, որոնք բանկային փաստաթղթերում բացակայում են: Հարությունյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այդ երևույթի վրա՝ բերելով կոնկրետ օրինակներ:

Հարությունյանն ընդգծեց, որ իր բերած օրինակը եզակի դեպք չէ. հայցվորը բազմաթիվ այլ դեպքերում ևս ավելացրել է տողեր, որոնք բանկային քաղվածքներում բացակայում են:

23 դոլարը՝ 8,930 դոլար. փոխարժեքային սխալ, որ փոխում է ամեն ինչ

Մեկ այլ օրինակը վերաբերում էր նրան, որ դատախազությունը կիրառել է սխալ փոխարժեքներ: Դրա արդյունքում, օրինակ, Արդշինբանկի դրամային հաշվից կատարված 23 ԱՄՆ դոլարի գործարքը, որ կազմում էր մոտ 8,930 դրամ, դատախազության ֆայլում ներկայացված էր որպես 8,930 ԱՄՆ դոլարի գործարք, այսինքն՝ մոտ 400 անգամ ավելի շատ, քան իրական արժեքն է:

70-ից ավելի կրկնակի գործարք, կողմնակի անձանց բազմաթիվ ծախսեր

Դատական նիստի ընթացքում հստակ թվային պատկեր ձևավորվեց. դատախազության վերլուծությունում առկա են 70-ից ավելի կրկնակի հաշվարկված գործարքներ, երբ նույն ֆինանսական գործողությունը մի անգամ՝ մի բանկի, մյուս անգամ մեկ այլ բանկի անվամբ ընդգրկվել է հայցագնի հաշվարկում: Բացի այդ, բազմաթիվ գործարքներ վերագրված են Հարությունյանի ընտանիքին, մինչդեռ դրանք կողմնակի անձանց ծախսերն են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Leave a Comment