Ադրբեջանի «քաղհասարակության» ներկայացուցիչների հետ ՀՀ-ում կայացած վերջին հանդիպումն արժեցել ա 14,5 մլն դրամ
Ծաղկաձորում փետրվարի 13-14-ի հանդիպումների մասին ա խոսքը։ Ծախսերը պետական միջոցներից։
Ես Անվտանգության խորհրդից հարցում էի արել էս (հարկատուների համար) անիմաստ / ձևական հանդիպումների շրջանակում կատարված բոլոր ծախսերի վերաբերյալ տվյալները, բայց ԱԽ-ն որոշեց սահմանափակվել միայն էս մեկով։
N.B. Հայաստան ժամանող «փորձագետները» չունեն կամ չեն կարա ունենան իշխանություններից տարբերվող որևէ այլ դիրքորոշում։ Հետևաբար, ոչ մի «քաղհասարակությունների երկխոսություն» գոյություն չունի։
Սա զուտ լեգիտիմացման էլեմենտ ա ադրբեջանական իշխանությունների համար։
P.S. Մեր կողմի «փորձագետների» ներդրումը հլը թողնենք մի կողմ։
Դավիթ Գալստյան, լրագրող