Սաուդյան Արաբիան խորապես գիտակցում է Մերձավոր Արևելքում հակամարտության սրման վտանգը և հետևողականորեն ցուցաբերում է առավելագույն զսպվածություն, հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդը Մերձավոր Արևելքի հարցերով Չինաստանի կառավարության հատուկ դեսպանորդ Չժայ Ջունի հետ հանդիպման ժամանակ։
Չժայ Ջունը կիրակի օրը այցելել է Սաուդյան Արաբիա ՝ տարածաշրջանում լարվածության թուլացմանը նպաստելու Չինաստանի ջանքերի շրջանակներում։
«Սաուդյան Արաբիան լավ գիտակցում է հակամարտության սրման վտանգը և մշտապես ցուցադրել է առավելագույն զսպվածություն», – ասել է Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը, որի խոսքերը երկուշաբթի օրը մեջբերել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։