Ադրբեջանի «քաղհասարակության» ներկայացուցիչների հետ ՀՀ-ում կայացած վերջին հանդիպումն արժեցել ա 14,5 մլն դրամ. լրագրող

Ադրբեջանի «քաղհասարակության» ներկայացուցիչների հետ ՀՀ-ում կայացած վերջին հանդիպումն արժեցել ա 14,5 մլն դրամ

Ծաղկաձորում փետրվարի 13-14-ի հանդիպումների մասին ա խոսքը։ Ծախսերը պետական միջոցներից։

Ես Անվտանգության խորհրդից հարցում էի արել էս (հարկատուների համար) անիմաստ / ձևական հանդիպումների շրջանակում կատարված բոլոր ծախսերի վերաբերյալ տվյալները, բայց ԱԽ-ն որոշեց սահմանափակվել միայն էս մեկով։

N.B. Հայաստան ժամանող «փորձագետները» չունեն կամ չեն կարա ունենան իշխանություններից տարբերվող որևէ այլ դիրքորոշում։ Հետևաբար, ոչ մի «քաղհասարակությունների երկխոսություն» գոյություն չունի։

Սա զուտ լեգիտիմացման էլեմենտ ա ադրբեջանական իշխանությունների համար։

P.S. Մեր կողմի «փորձագետների» ներդրումը հլը թողնենք մի կողմ։

Դավիթ Գալստյան, լրագրող

Leave a Comment