Մեծ Պահքը ապաշխարության խորհրդավոր շրջան է. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց

Մեծ Պահքը ապաշխարության խորհրդավոր շրջան է, որի ընթացքին մենք առանձնակի պատրաստությամբ նորոգում ենք մեր անձերը, միտքն ու հոգին` մաքուր սրտերով ընդունելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսը:

Մեծ Պահքը հրավեր է վերատեսության ենթարկելու և ճշմարիտ պատվիրանապահությամբ սրբագրելու մեր կյանքի ընթացքը` աղոթքով ու բարի գործերով այն հաստատելու տերունապատվեր սիրո, հավատի ու հույսի մեջ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Leave a Comment