Իրանի մայրաքաղաք Թեհրանը շարունակում Է ենթարկվել օդային գրոհների: Ամերիկացիները և իսրայելցիները պնդում են, որ ռազմական գործողությունը կտևի այնքան ժամանակ, որքան կպահանջվի Իրանից բխող սպառնալիքները վնասազերծելու, մասնավորապես, միջուկային զենքի ստեղծումը կանխելու, դրանք կրող միջմայրցամաքային հրթիռների արտադրությունը դադարեցնելու և Հրեից պետության գոյության իրավունքը բացառող վարչակարգը տապալելու համար:
Իրանն Էլ իր ուժերի սահմաններում շարունակում Է հրթիռներով և անօդաչուներով հարվածել Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմակայաններին:
Մարտի 5-ը պատերազմի վեցերորդ օրն Է: Այս ընթացքում իրանական 174 բնակավայրերում 636 թիրախներ առնվազն 1335 անգամ գրոհների են ենթարկվել: Կրակի տակ են հայտնվել այդ թվում բնակելի թաղամասեր:
Իսրայելցիները հարվածներ են հասցնում նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին և հարավային բնակավայրերին, քանի որ այնտեղ գտնվում են «Հըզբոլլահի» ռազմական կենտրոնները:
Ամերիկացիները և իսրայելցիները հայտարարել են, թե ամբողջությամբ հսկողության տակ են պահում Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքը:
F-35 տեսակի ամերիկյան արտադրության իսրայելյան կործանիչը Թեհրանի երկնքում ոչնչացրել Է YAK-130 տեսակի ռուսական արտադրության իրանական մարտական օդանավը, որը տեխնիկական պարամետրերով անհամեմատ թույլ Է և լուրջ դիմադրություն չԷր կարող ցույց տալ:
«Կատարում եմ հրամանը, անմիջապես հարվածում եմ: Եղավ: Թիրախը վայր Է ընկնում, շարունակում եմ հարվածել»,- թռիչքների կառավարման կենտրոնին զեկուցել Է F-35-ի օդաչուի զեկույցը:
Իսրայելը հայտնել Է իր տարածքի վրա ուղղված իրանական բազմաթիվ հրթիռներ վնասազերծելու մասին:
Սենատում դեմոկրատականների բանաձևը մերժվեց
Մինչդեռ, Միացյալ Նահանգներում թեժ վեճ Է, օրենսդիրները փորձում են հստակեցնել՝ այն, ինչ հիմա տեղի Է ունենում՝ պատերա՞զմ Է, թե՞
Կոնգրեսի հավանությունը չպահանջող սահմանափակված ռազմական գործողություն, որը սկսելու իրավունքը տրված Է նախագահներին:
Պատերազմ հայտարարելու իրավունքը վերապահվում Է Կոնգրեսին, նախագահը կարող Է ռազմական օպերացիա նախաձեռնել բացառիկ հանգամանքներում, ընդ որում նա պարտավոր Է 48 ժամում այդ մասին տեղեկացնել օրենսդիրներին: Նա կարող Է առանց Կոնգրեսի թույլտվության զորք կիրառել ընդհուպ 60 օրվա ընթացքում և 30 օր Էլ ունի զորքը գործողությունից հետ բերելու համար:
Դեմոկրատական սենատորները փորձել են անցկացնել բանաձև, որով կսահմանափակվեին գերագույն գլխավոր հրամանատար Դոնալդ Թրամփի լիազորությունները, մասնավորապես, նա չԷր կարողանա առանց օրենսդիրների հավանության շարունակել այս ռազմական օպերացիան:
Վիրջինիայից դեմոկրատական սենատոր Թիմ Քեյնը սենատորներին կոչ Է արել ըմբռնել, որ այն, ինչ տեղի Է ունենում՝ իրական պատերազմ Է:
«Նախագահը դա անվանել Է պատերազմ Իրանի դեմ, շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահը դա անվանել Է պատերազմ, պետքարտուղարը դա անվանում Է պատերազմ, նախագահը պարտավոր Է Կոնգրեսի թույլտվությունը ստանալ, սա՝ պատերազմ Է»,- ասել Է Քեյնը:
Դեմոկրատականների նախագիծը մերժվել Է 47 կողմ 53 դեմ քվեների հարաբերակցությամբ: Հարավային Կարոլինայից հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի համոզմամբ, այաթոլլաների ռեժիմը կտապալվի, դրանից հետո Իրանի ժողովուրդն ինքնուրույն պետք Է կերտի իր ապագան:
«Ամերիկան չի զբաղվելու Իրանի կառավարմամբ, մեր նպատակն Է քանդել ահաբեկիչների ռեժիմը, որն ամսական 100 հրթիռ Է արտադրում և երազում Է մեզ հարվածելու մասին: 1979-ից ռեժիմը հովանավորում Է ամերիկացիներին սպանող Համասին, «Հըզվբոլլահին», հութիներին: Դա իշխանություն չԷ, դա մահվան պաշտամունք Է»,- ասել Է Գրեմը:
10-ը հնարավոր միավորից… 15
Դոնալդ Թրամփը գովեստով Է խոսում ամերիկացի զինծառայողների մասին: «Մեկը հարցրել Է, թե 0-ից 10-ը սանդղակով քանի՞ միավոր կտայի մեր զինուժին, ես պատասխանում եմ՝ 15, մենք ունենք մոլորակի ամենահզոր բանակը, մենք հրաշալի ենք գործում: 47 տարի Իրանի ռեժիմը սպանել Է մեր մարդկանց, աշխարհի տարբեր երկրների մարդկանց: Մենք մեծ աջակցություն ունենք»,- ասել Թրամփը:
ԱՄՆ նախագահի համոզմամբ, եթե ԱՄՆ-ն առաջինը չհարվածեր փետրվարի 28-ին, Իրանն անպայման հարված կհասցներ Իսրայելին: