
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը լավ լուր է հայտնել էլեկտրամոբիլների սեփականատերերի համար։ Նա տեղեկացրել է, որ քաղաքացիների կողմից բարձրացված հարցի ուսումնասիրության արդյունքում մշակվել է գույքահարկի հաշվարկման առավել արդար և միատեսակ մեթոդաբանություն, ինչի արդյունքում էլեկտրոմոբիլների համար վճարվող գույքահարկը էականորեն նվազելու է։
«Գործող հաշվարկման մեխանիզմը հաճախ չի արտացոլում շարժիչի իրական հզորությունը։ Մշակված մեթոդաբանությամբ ներկայիս պիկային կամ առավելագույն հզորության փոխարեն կգրանցվի արդյունավետ կամ 30 րոպեանոց կայուն հզորությանը մոտարկված արժեքը»,-նշել է նախարարը։