Իրանը անօդաչուներով հարվածներ է հասցրել Նախիջևանին. APA

Իրանը անօդաչուներով հարվածներ է հասցրել Նախիջևանի ուղղությամբ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

ԱՊԱ-ն փոխանցում է, որ Իրանը անօդաչու թռչող սարքով հարվածել է Նախիջևանի օդանավակայանին:

Հաղորդվում է, որ ևս մի քանի ԱԹՍ ընկել է այլ վայրերում:

Իրանը դեռևս չի մեկնաբանել այս հաղորդումները:

Ավելի վաղ Թեհրանը հերքել էր Թուրքիայի ուղղությամբ հրթիռի հարձակումը, ինչի վերաբերյալ պնդումն արել էր Անկարան:

Leave a Comment