Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական գործողությունը։ Նա նշել է, որ հակամարտությունը, «որը սկսվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հարվածներով, այժմ սփռվում է ամբողջ տարածաշրջանում և լուրջ հետևանքներ ունի բոլորի խաղաղության և անվտանգության համար»։
«Այս գործողությունները իրականացվում են միջազգային իրավունքի շրջանակներից դուրս, ինչը մենք չենք կարող թույլ տալ»,-ասել է Մակրոնը։
Ֆրանսիան «անօդաչու թռչող սարքեր է խոցել Իրանի հետ հակամարտության առաջին ժամերից՝ իր դաշնակիցների երկինքը պաշտպանելու համար», – հայտարարել է Էմանուել Մակրոնը ֆրանսիացիներին ուղղված իր ուղերձում։
Մակրոնը նաև հաստատել է, որ Ֆրանսիան «Շառլ դը Գոլ» ավիակիրը կվերատեղակայի Միջերկրական ծովում։